Որոշված է`ովքեր են դառնալու Գյումրու փոխքաղաքապետեր

Որոշված է`ովքեր են դառնալու Գյումրու փոխքաղաքապետեր

«Հրապարակի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ` առաջիկա օրերին «Բալասանյան» դաշինքը ավագանու արտահերթ նիստ է հրավիրելու, որի ընթացքում ընտրվելու են երկու փոխքաղաքապետերը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Բալասանյան» դաշինքը երկու փոխքաղաքապետ է ընտրելու իր թիմակիցներից; Փոխքաղաքապետի առաջին տեղակալ կնշանակվի  ավագանու անդամներից Լուսինե Սանոյանը` Սամվել Բալասանյանի քրոջ աղջիկը, նախկին փոխքաղաքապետ Ռուբիկ Սանոյանի դուստրը, իսկ երկրորդ փոխքաղաքապետ կառաջադրեն Սուրեն Ջանոյանին` բնակկոմունալ վարչության բաժնի պետին։

Հիշեցնենք, որ  «Քաղաքացիական պայմանագիրը» միակողմանիորեն խզել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը,  ինչի հետեւանքով ՔՊ-ի՝ համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը ներկայացրել են հրաժարականի դիմումներ։