Մելանյա Թրամփը վերջին անգամ զարդարել Է Սպիտակ տունը

Մելանյա Թրամփը վերջին անգամ զարդարել Է Սպիտակ տունը

Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, փոխել է Սպիտակ տան սուրբծննդյան ոճը։ Սա նրա վերջին Սուրբ Ծնունդն է՝ որպես երկրի առաջին տիկին, հաղորդում է Argumenti.ru-ն։

Մելանյան ալ կարմիր ծառերը փոխարինել է սովորական, մերկ փշատերև ճյուղերով։ Կարմիր գույնը ոսկեգույնի համադրությամբ միայն զարդարման համար է օգտագործվել։

Ամերիկացի փորձագետներն առաջին տիկնոջ վերջին ամանօրյա դիզայնը «հրաշալի Ամերիկա» են անվանել: