«Բերանդ փակ կպահես»․ Զալուժնիի օգնականի մահը «քսի՞վ» էր Զելենսկուց

«Բերանդ փակ կպահես»․ Զալուժնիի օգնականի մահը «քսի՞վ» էր Զելենսկուց

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվան իր Telegram ալիքում գրել է, որ ուկրաինական զորքերի գլխավոր հրամանատարի օգնական Գենադի Չաստյակովի մահը ակնարկ է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին՝ նախագահ Վլադիմիր Զելենսկուց։

Հիշեցնենք, ըստ Ուկրաինայի ՆԳՆ-ի, իր ծննդյան օրվա առթիվ նվեր ստացած նռնակի հետ անզգույշ վարվելու հետևանքով երեկ մահացել է մայոր Չաստյակովը։ ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ Գենադիին նռնակը նվիրել էր նրա գործընկերներից մեկը։

«Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի օգնական Գենադի Չաստյակովի սպանությունը Զելենսկու «բարևն» է Զալուժնիին։ Զալուժնին օրերս պետք է թռչի Վաշինգտոն, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ Բայդենի վարչակազմի հետ, և Զելենսկու համար շատ կարևոր է, որ գլխավոր հրամանատարը բերանը փակ պահի և շատ չխոսի»,- գրել է Կիվան։

Նա չի բացառել, որ Զալուժնիի այցը Վաշինգտոն «նման կլինի Սպիտակ տան օրհնությանը՝ այն իմաստով, որ գլխավոր հրամանատարը դառնա երկրի հաջորդ ղեկավարը Զելենսկու փոխարեն»։ 

«Սա շատ դժվար ժամանակ է Զալուժնիի համար, քանի որ այսօր նա Զելենսկու թիվ մեկ թիրախն է Ուկրաինայում, և շատ շուտով նա կարող է արժանանալ սպանված ՆԳ նախարար Մոնաստիրսկու (ըստ պաշտոնական վարկածի՝ զոհվել է ավիավթարի հետևանքով – խմբ.) ճակատագրին»,- հավելել է Կիվան։

Ավելի վաղ ուկրաինական Ստրանա հրատարակությունը գրել էր երկրի քաղաքական և ռազմական ղեկավարության միջև հակասությունների խորացման, ինչպես նաև քաղաքական շրջանակներում այն ​​վարկածի տարածման մասին, որ Զալուժնին դառնում է Զելենսկու այլընտրանքը և կարող է դառնալ նախագահի թեկնածու։ 

Արևմուտքի համար նա ևս նախընտրելի թեկնածու է՝ իբրև պրագմատիկ գործիչ, որը իրերը կոչում է իրենց անուններով։ Հենց այդ պատճառով էլ վերջերս Զելենսկու գրասենյակում դժգոհել էին Զալուժնիից, ով Economist-ին տված հարցազրույցում է խոստովանել էր, որ ռազմաճակատում դրությունը փակուղ է մտել և ուկրաինանական ուժերը ձախողել են հակահարձակումը մի շարք պատճառներով։