Հունական Alpha հեռուստատեսության նախկին ղեկավարը մահացել է կորոնավիրուսոից

Հունական Alpha հեռուստատեսության նախկին ղեկավարը մահացել է կորոնավիրուսոից

Հունաստանում կորոնավիրուսից մահացել է այդ երկրում գործող Alpha հեռուստատեսության նախկին նախագահ Մանոլիս Մալելիսը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Նշենք, որ Մալելիսը ներկայումս հանդիսանում էր Alpha հեռուստատեսության տնօրենների խորհրդի անդամ։ Նա 64 տարեկան էր։ Մահացել է Սալոնիկում, որտեղ ապրում էր վերջին շրջանում։

Հիշեցնենք, որ Մալելիսը աշխատել է նաեւ Հունաստանի ԱԳ նախարարությունում, զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ։