Իսրայել Հակոբկոխյանը Ռուբեն Հայրապետյանին  «հրավիրում է» բռնցքամարտ

Իսրայել Հակոբկոխյանը Ռուբեն Հայրապետյանին  «հրավիրում է» բռնցքամարտ

Հայ խորհրդայ բռնցքամարտիկ, բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին «հրավիրեց» բռնցքամարտ։

Նա  լսել է Հայրապետյանի հարցազրույցները և զարմացած է մնացել, որ վերջինես իր անձնական միջոցներից նման ներդրումներ է արել ֆուտբոլում։

«Մի խաղ հաղթելուց տենց գումարներ տա, հետո երևի հիշում եք, որ Իտալիայի ու Թուրքիայի հետ պետք է խաղեր լինեին, դաշտերը չհամապատասխանող էին, մի հատ տենց գերազանց մարզադաշտ ունենք, էն էլ՝ էսօր վետերոկի է նմանվել, բայց եկան, ստուգեցին, հնարավորոթյուն տվեցին, հանդերձարաններ-բաներ, սաղ սարքվեցին։ Ես պատկերացնում եմ՝ ինչ մեծ գումարներ են«,-ասաց նախկին մարզիկը։

Վերջինս ասում է, որ եթե Հայրապետյանը նման գումարներ ներդրներ բռնցքամարտում, ապա բռնցքամարտը կծաղկեր։ «Մարդիկ երևի հավի հիշողոթյուն ունեն, էն  «01-99» -ում որ ասում ա՝ ես հո հավ չե՞մ, որ ընկնեմ ավտոյի տակ, հիմա մարդիկ հավի հիշողություն ունեն, մոռացել են, որ ժամանակին մարդիկ ոչ մի բան չանելով՝ եկան, տիրացան, հիմա  «Հրազդան» ստադիոնին եկան, տիրացան, էնտեղ էսօր միայն առևտրականանները միայն մուտք ունեն»։ Իսրայել Հակոբկոխյանը հավելեց, որ երկու որդին էլ ֆուտբոլով էին զբաղվում, հետո, երբ հայրը  հասկացավ, թե այստեղ ինչ է կատարվում՝ համոզելով՝ հանեց նրանց ոլորտից, որտեղ «անաղուհացերն ավելի շատ են, քան այլ մարզաձևերում»։