Մահացել է Էնիո Մարիկոնեն

Մահացել է Էնիո Մարիկոնեն

91 տարեկանում մահացել է հանրահայտ իտալացի կոմպոզիտոր Էնիո Մարիկոնեն։ 

Մարիկոնեն մահացել է երկուշաբթի առավոտյան հռոմեական կլինիկաներից մեկում՝ ընկնելուց հետո առաջացած վնասվածքի հետևանքով։ 

Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները: Նախկինում նա եւս մեկ անգամ հոսպիտալացվել էր ազդրի կոտրվածքով:

Մարիկոնեն 400-ից ավելի ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից 100-ը համարձակորեն կարելի է վերագրել դասականների շարքին։ Կոմպոզիտորը հայտնի է որպես «Կնքահայրը», «Մի անգամ, Ամերիկայում», «Պրոֆեսիոնալը», «Լավը, վատն ու տգեղը», «Առաքելություն» և շատ այլ ֆիլմերի երաժշտության հեղինակ։