Մենք հայ ժողովրդի կողքին ենք

Մենք հայ ժողովրդի կողքին ենք

Այսօր առավոտյան ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռայան Քեմփբելը և Ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելը ծաղկեպսակ դրեցին Երկրորդ աշխարհամարտի հուշահամալիրում։ 

«Մենք հայ ժողովրդի կողքին ենք՝ հիշելով Երկրորդ աշխարհամարտի ողբերգությունները և դրան հաջորդած, շատերի համար, ազատության երկար ճանապարհը։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր ի հեճուկս բռնապետության ոտքի կանգնեցին հանուն մարդկության ու ազատության»։