Թուրքիան ԱՄՆ հետ հարաբերություններում պատրաստվում է «վատթարագույնին»՝ Բայդենի նախագահության շրջանում․ Bloomberg

Թուրքիան ԱՄՆ հետ հարաբերություններում պատրաստվում է «վատթարագույնին»՝ Բայդենի նախագահության շրջանում․ Bloomberg

Այն, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շնորհավորեց ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենին ընտրություններից հետո, կարող է նշանակել, որ Թուրքիան մտահոգված է այն պոտենցիալ սանկցիաներով եւ տուգանքներով, որոնք կարող են մի շարք խնդիրների հետ կապված, որոնցով Էրդողանը փորձում էր բալանավորել Թրամփի նախագահության շրջանում։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Հիշեցնենք, որ Բայդենի՝ որպես փոխնախագահ պաշտոնավարման վերջում Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերությունները գործընկերությունից վերածվեցին փոխադարձ անվստահության։ Հունվարին The New York Times-ին տված հարցազրույցում Բայդենը Էրդողանին բռնապետ էր անվանել եւ հույս հայտնել, որ թուրքական ընդդիմությունը իրեն կաջակցի։ «Նա պետք է վճարի իր գինը»,- ասել էր Բայդենը, նկատի ունենալով Էրդողանին։ Bloomberg-ը կարծում է, որ այդ գինը կարող է լինել բավական բարձր։ Թուրքիան կբախվի հնարավոր սանկցիաների հետ, կապված ռուսական հակահրթիռային Ս-400 համակարգեր գնելու համար, որոնք ԱՄՆ կարծիքով անհամապատասխան են ՆԱՏՕ-ի սպառազինություններին եւ հանդիսանում են սպառնալիք անվտանգության համար։ Եվ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում առկա է երկկուսակցական աջակցություն ի պաշտպանություն Անկարայի դեմ սանկցիաների կիրառման, որոնք չէին կիրառվում միայն Թրամփի եւ Էրդողանի անձնական մտերմության շնորհիվ։ Բացի այդ, թուրքական պետական Halkbank բանկը մեղադրվում է Միացյալ Նահանգներում փողերի լվացման եւ խարդախության մեջ, կապված Իրանի դեմ սանկցիաներից խույս տալու համար ստեղծված մեխանիզմի հետ։ Այս գործը վարող դատախազը ուղարկվեց թոշակի այն բանից հետո, երբ Թրամփի հետ հարաբերություններ պարզվեցին, սակայն հաջորդ նիստը նշանակված է արդեն մարտ ամսին հաջորդ տարվա, այն ժամանակ, երբ նախագահ կլինի արդեն Բայդենը։ Բայդենն ու Էրդողանը ունեն չլուծված հակասություն նաեւ կապված սիրիացի քրդերի կարգավիճակի, Արեւելյան Միջերկրականում թուրքական հավակնություններ, Հունաստանի եւ Կիպրոսի հետ շարունակվող վեճերի եւ այլ հարցերի հետ կապված, որոնք եւս հավելյալ լարվածություն են մտցնելու թուրք-ամերիկյան հարաբերություններում, կարծում է Bloomberg-ը։ Պարբերականը մատնանշում է նաեւ նախորդ շաբաթ օրը Էրդողանի արած այն հայտարարությունը, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացումը այլընտրանք չի եղել Ամերիկայի հետ ունեցած արդեն արմատացած հարաբերություններին։ Պարբերականը կարծում է, որ ամենայն հավանականությամբ Էրդողանը պատրաստվում է վատթարագույնին։ Էրդողանի, եւ Թուրքիայի Արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի՝ դատական բարեփոխումների մասին հայտարարությունները Միացյալ Նահանգներում գնահատվում են որպես նախապատրաստություն ԱՄՆ փոխվելիք վարչակազմին։ Էրդողանը նաեւ փորձում է տնտեսական ոլորտում փրկել էներգետիկ եւ լեռնարդյունաբերական ընկերություններին, որոնք կարող են տուժել ամերիկյան հնարավոր սանկցիաներից, պետական հավելյալ պաշտպանություն տրամադրելով։

Bloomberg