Զախարովան հայտնել է Ռուսաստանի ու Ուկրաինայի կողմից բանակցությունները շարունակելու մասին

Զախարովան հայտնել է Ռուսաստանի ու Ուկրաինայի կողմից բանակցությունները շարունակելու մասին

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները շարունակում են Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Շարունակվում են ռուս-ուկրաինական բանակցություններն Ուկրաինայում իրադրության կարգավորման և նրա չեզոք, արտադաշինքային, ոչ միջուկային կարգավիճակի ապահովման շուրջ: Օրակարգում են դեմիլիտարիզացիայի և դենացիֆիկացիայի հարցերը, ռուսերենի պաշտոնական կարգավիճակի վերականգնումը, ժամանակակից տարածքային իրողությունների ճանաչումը, այդ թվում և Ղրիմի ռուսական պատկանելիությունն ու Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը»,- ասել է Զախարովան: