Բժիշկները բացահայտել են աչքի քաղցկեղի ախտանշանները

Բժիշկները բացահայտել են աչքի քաղցկեղի ախտանշանները

Գերմանացի գիտնականները թվարկել են ախտանշաններ, որոնք կարող են ազդանշան հանդիսանալ աչքի քաղցկեղի առաջացման համար։ Օրինակ օֆթալմոլոգին դիմելու կարիք կա այն ժամանակ, երբ լուսանկարվելու ժամանակ լուսային ֆլեշից մի աչքը կարմիր է դուրս գալիս, մյուսը՝ սպիտակ, նարնջագույն կամ այլ գույնի։ Այդպիսի ազդեցությունը կարող է վկայել ցանցաթաղանթի քաղցկեղի մասին, որը կոչվում է ռետինոբլաստոմա։ Այն կարող է քայքայել աչքը եւ հանգեցնել մահվան։

Այս դեպքում վաղ հայտնաբերելը շատ կարեւոր է։ Քաղցկեղի մյուս հազվադեպ հանդիպող տեսակը աչքի մելանոման է, որը առավել հաճախ է հանդիպում, քան ռետինոբլաստոման։ Այս տեսակի քաղցկեղի նշաններից մեկը տեսողության վատացումն է։ Որպես ախտանշան, գերմանացի գիտնականները նշել են նաեւ աչքի շլությունը։