Հիմա պիտի նույն անտանելի գավառական մոտեցումը շարունակվի՞

Հիմա պիտի նույն անտանելի գավառական մոտեցումը շարունակվի՞

Ֆեյսբուքում քննադատում են Սպիտակում տեղադրված Քրք Քրքորյանի կիսանդրին, որը համարում են չափազանց անճաշակ գործ: Ռուբեն Մալայանն այս առնչությամբ մասնավորապես գրել է.

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ձեր մոտ հարց չի առաջանու՞մ, երբ դուք թույլ եք տալիս այսպիսի անորակ, տգեղ քանդակներ տեղադրել հանրային տարածքներում. ինչպիսի՞ հետք է դա թողնելու հասարակության վրա: Լավ, առաջ ասում էինք, Մշնախի նախարարհը պլինտուսի մակարդակի գեղագիտական ճաշակ ուներ, բայց հիմա, արդյոք հիմա պիտի նույն անտանելի գավառական մոտեցումը շարունակվի: Դուք ընդհանրապես որևէ բան վերահսկու՞մ եք: Ովքեր՞ են նստած հաստատող հանձնաժողովում, խնդրում եմ պարզաբանեք: Էլ չեմ ասում, որ այս մարդը վստահաբար ավելիին էր արժանի: (նկարը Civilnetի էջից)»