Երբ Մակրոնը գա Հայաստան, նոր պարզ կլինի՝ ինչ փաստաթուղթ կստորագրվի Ֆրանսիայի ու Հայաստանի միջև․ դեսպան

Երբ Մակրոնը գա Հայաստան, նոր պարզ կլինի՝ ինչ փաստաթուղթ կստորագրվի Ֆրանսիայի ու Հայաստանի միջև․ դեսպան

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը դեռ 2018 թվականին Հայաստանում տեղի ունացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ էր պարտավորվել վերադառնալ Հայաստան, այդ անգամ արդեն երկկողմ այցով։ Այս մասին քիչ առաջ Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Այս պահին, սակայն, կարող եմ ասել, որ Ֆրանսիայի նախագահի Հայաստան այցի հետ կապված դեռևս հստակ ժամկետներ չկան։ Նախագահը Հայաստան այց կկատարի այն ժամանակ, երբ իր այցը օգտակար կլինի տարածաշրջանում քաղաքական պրոցեսներին աջակցելու համար։ Եվ միայն այդ պահին կարող ենք հասկանալ, թե ինչ փաստատուղթ է հնարավոր ստորագրել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև»,- ասաց նա։