Մեկը լքեց երկիրը, մյուսին առանց համարանիշի մեքենայով հետապնդում էին․ տոտալ հարձակման են անցել

Մեկը լքեց երկիրը, մյուսին առանց համարանիշի մեքենայով հետապնդում էին․ տոտալ հարձակման են անցել

Իշխանությունները տոտալ հարձակման են անցել մեր «Հայաստան» խմբակցության դեմ։ Առաջին դեպքը տեղի ունեցավ Նարինե Հայրապետյանի հետ կապված։ Ինքը ոստիկանություն էր դիմել հաղորդում տալու համար այն մասով, որ քաղաքական գործունեության հետ կապված իրեն ահաբեկել են ու ստիպել են դադարեցնել գործունեությունը։ Ստիպել են հրաժարվել ցուցմունքից, անուններ են տվել, որ ինքը ասի, թե իրեն ստիպել են, որ ցուցմունք տա։ Դրա արդյունքում, ճնշումներից խուսափելու համար նա լքել է Հայաստանը։ Այս մասին քիչ Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց հրավիրած հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։

«Սա իրոք աղաղակող դեպք է, սա իրոք դատապարտելի դեպք է։ Այս մասին փաստացի քար լռություն է տիրում իրավական համակարգի կողմից, մի երկու հայտարարություն արվեց ու վերջ։ Դրան հաջորդեց Արշակ Սարգսյանի դեմ հարձակումը այն առումով, որ նրան հետապնդել են առանց համարանիշի ավտոմեքենայով։ Ի դեպ, այդ մեքենան, առանց համարների, օրեր շարունակ կարողացել է պտտվել քաղաքում, մասնավորապես Աջափնյակի հատվածում։ Ի վերջո, Արշակ Սարգսյանը դիմել է ոստիկանություն ու այդ մեքանայի անձանց բերման են ենթարկել, իսկ թե ինչու են օրեր շարունակ հետևել նրան, դեռ պիտի պարզվի։ Մենք պահանջում ենք ոստիկանությունից, որ բացահայտվի՝ ինչ է տեղի ունեցել։ Իսկ ահա երեկ էլ արդեն տեղեկացանք նախագծի մասին, որ ՔՊ-ն իր քույր կուսակցության հետ նիստ է նախաձեռնել  ու մեր խմբակցության 4 ավագանու հետ կապված, նաև «Ազգային առաջընթացի» Հայկ Մարությանի նկատմամբ առաջարկում են իրականացնել պրոցես, որի արդյունքում նրանք ստիպված պիտի մանդատները վայր դնել։ Սա քաղաքական հետապնդում է «Մայր Հայաստանի» նկատմամբ»,- ասաց նա։