Հայտնի է՝ ուր է տեղափոխվում Նաիր Թիկնիզյանը

 Հայտնի է՝ ուր է տեղափոխվում Նաիր Թիկնիզյանը

Ֆուտբոլային գործակալ Անտոն Սմիրնովը տեղեկացրել է, որ Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ու Մոսկվայի «Լոկոմոտիվը» փոխհամաձայնության են եկել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի հարցում։ Այժմ «Զենիթը» ֆուտբոլիստի ու նրա ներկայացուցիչների հետ քննարկում է անձնական պայմանները»,- ասել է Անտոն Սմիրնովը։

Ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանը «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։