Հունական ծովափները կարող են հուլիս-օգոստոսին բաց լինել հայ զբոսաշրջիկների համար

Հունական ծովափները կարող են հուլիս-օգոստոսին բաց լինել հայ զբոսաշրջիկների համար

Որոշ երկրներ, որոնց ՀՆԱ-ներում մեծ դեր ունի զբոսաշրջությունը, նախնական հայտարարություններ են արել կորոնավիրուսի համավավարակի կարատնինից դուրս գալու մասին։ Ինչը նշանակում է, որ երկրների մի մասը արդեն հունիսին կարող է թույլատրել զբոսաշրջային այցերը։ Այդպիսի երկրներից են Ավստրիան, Բալին, Մեծ Բրիտանիան, Վիետնամը, Գերմանիան, Հունաստանը։ Ավստրիան, օրինակ, ծրագրում է սրճարաններն ու ռեստորանները բացել և երկրի Զբոսաշրջության նախարար Էլիզաբեթ Քեսթինգերը արդեն հույս է հայտնել, որ կկարողանան ամռանը զբոսաշրջիկներ ընդունել։ Նախարարը հայտնել է նաև, որ լավ օրինակ կծառայի Գերմանիան, որի հետ իրատեսական է զբոսաշրջիկների համար սահմանների բացումը։ Թեպետ Գերմանիան ինքը իր երկրի սահմանները կարող է բացել միայն սեպտեմբերին։Ամենալավատեսական կանխատեսումները Հունաստանից են։ Այստեղ ապրիլի 27-ից աշխատողները վերադառնում են  և այստեղից հայտարարել են, որ տուրիստական ենթակառուցվածքները կարող են աշխատել արդեն հունիսից։
«Հրապարակի»-ի հետ  զրույցում «Արենի» տուրիստական ընկերության տնօրեն Սեդա Չիֆլիկյանը հայտնեց, որ  ուղիղ կապի մեջ են Հունաստանի ընկերությունների հետ, նրանք ասում են, որ իրենց մոտ վիճակը լավ է, հուսով են, որ հուլիս-օգոստոսին ծովափները կբացեն օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ «Նորություններով էլ տեսել եմ, որ Հունաստանի վարչապետը դիմել է Եվրոպայի խորհրդին, որպեսզի  իր երկրի սահմանները բացի տուիստական սեզոնին»,-հավելեց Սեդա Չիֆլիկյանը։
Վրաստանի վերաբերյալ նա տեղեկություն չուներ, բայց ասաց, որ տեղեկացված են՝ անթալիական լողափները ևս պատրաստում են զբոսաշրջիկների համար, հայտնել են, որ լողափներում սոցիալական հեռավորության վրա «տապչաններ» են տեղադրվելու և այլն։
Հարցին, թե ինչ վնասներ հասցրեց կորոնավիրուսի համավարակը, ընկերության տնօրենը պատասխանեց․«Ամեն ինչ փակ է, հույս էլ չունենք, որ եթե անգամ գնանք աշխատենք, մեկ է՝ հաղորդակցություն չկա, ինքանթիռ չկա։ Բայց քանի որ ես մեծ օպտիմիստ եմ, հույս ունեմ, որ գոնե հուլիս-օգոստոսին  մի քանի երկրներ կսկսեն բացել իրենց ուղղությունները։ Մենք ունենք հունվարին վաճառված ուղեգրեր, որ մարդիկ առել էին հուլիս-օգոստոսի համար, պատկերացրեք՝ որոշները ասում են՝ կգնանք, թեև ոմանք էլ ասում են՝ հետաձգենք։ Մենք Իտալիա էլ ունենք վաճառած, բայց հույս չունեմ, թե Իտալիան այնքան լավանա, որ բացի » ։

Իսկ ինչ է լինելու  վաճառված այն ուղեգրերի դեպքում,  որոնք եթե, այնուամենայնիվ, սահմանները չբացվեն, այդպես էլ մնան մարդկանց ձեռքին։Սեդա Չիֆլիկյանը տեղեկացրեց, որ նման սցենար հույն գործընկերները նախատեսել են․ այդ դեպքում կտրամադրվեն վաուչերներ 2021 թվականի համար։