ԵԽԽՎ-ի ապտակը ծանր է նստել․ ո՞րն է Ալիևի «փորացավը»

ԵԽԽՎ-ի ապտակը ծանր է նստել․ ո՞րն է Ալիևի «փորացավը»

«Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը որոշում է կայացնում ադրբեջանական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ 

Ցավոք, այս որոշումը կայացվել է Գերմանիայի խորհրդարանի պատգամավորի նախաձեռնությամբ, և այդ անձը կանցլեր Շոլցի գլխավորած կուսակցության անդամ է»։
Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է Գերմանիայի տնտեսության արեւելյան կոմիտեի պատվիրակությանն ընդունելիս, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։

Բաքվի բռնապետը բողոքել է, իբր, Բաքվի հանդեպ երկակի չափանիշներից և հավելել․
«Գերմանիայի կանցլերը դրսևորում է անաչառություն, և նրա հայտարարություններն ու գործողություններն արտացոլում են դա։ Իսկ իր ղեկավարած կուսակցության անդամը ցանկանում է հեռացնել Ադրբեջանին, որը ԵԽԽՎ-ի երկու ոչ քրիստոնեական երկրներից մեկն է, և դա անում է ցուցադրաբար և նպատակային»։ 
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը որոշել է չմասնակցել ԵԽԽՎ նիստերին․

«Որովհետև եթե մենք իրավունք չունենք արտահայտելու մեր դիրքորոշումը, ապա ինչո՞ւ պետք է այնտեղ լինենք»,- ասել է նախագահ Ալիևը։

Մինչդեռ հայտնի է, որ բոլոր հնարավոր լծակներով Ադրբեջանը դիմել է իր գործընկերներին ու դաշնակիցներին, այդ թվում՝ Թուրքիային, ԵԽԽՎ-ի վրա ճնշում գործադրելու և Բաքվի պատվիրակության լիազորությունները հաստատելու համար։

Նա ընդգծել է, որ եթե մեկ տարվա ընթացքում ադրբեջանական պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, Ադրբեջանը կարող է լրջորեն դիտարկել Եվրախորհրդից ամբողջական դուրս գալու հարցը։