Էմի Վայնհաուսի մասին կինոնկար կնկարահանվի 

Էմի Վայնհաուսի մասին կինոնկար կնկարահանվի 

«Մոխրագույնի հիսուն երանգների» առաջին մասի ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնը կենսագրական կինոնկար կնկարահանի բրիտանացի երգչուհի Էմի Վայնհաուսի մասին։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Այն կկոչվի Back To Black։

Ներկայումս կինոնկարով զբաղվողները իրականացնում են երգչուհու կերպարի մարմնավորման համար դերասանուհու որոնումները։ Սյուժեի մանրամասները չեն հանրայնացվում, սակայն հայտնի է, որ Թեյլոր-Ջոնսոնը Վայնհաուսի մտերիմներից է եղել։

Նշենք, որ Վայնհաուսի մասին արդեն կինոնկար կա՝ «Էմի» վերնագրով, որը 2016 թվականին «Օսկարի» է արժանացել, սակայն երգչուհու հայրը՝ Միթչ Վայնհաուսը դժգոհ է մնացել, ասելով որ այդ կինոնկարում իր դուստրը պատկերված է ամենավատ կերպով։