Որքան է տևելու դպրոցականների գարնանային արձակուրդը

Որքան է տևելու դպրոցականների գարնանային արձակուրդը

2022-2023 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները դպրոցներում կսկսվեն 2022թ. սեպտեմբերի 1-ին, կավարտվեն` 2023թ. մայիսի 26-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում և մայիսի 27-ին` 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։ 

1) Ուսումնական պարապմունքների ընթացքում առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2023թ. մարտի 20-ից ապրիլի 2-ը ներառյալ:

2) Երկրորդ դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2023թ.մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:

3) 3-12-րդ դասարանների սովորողներինը՝ 2023թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ: