Նովակ Ջոկովիչը դարձել է տարվա մարզիկ․ ըստ Laureus-ի վարկածի 

Նովակ Ջոկովիչը դարձել է տարվա մարզիկ․ ըստ Laureus-ի վարկածի 

«Մեծ Սաղավարտի» 24-ակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դարձել է տարվա մարզիկ, ըստ Laureus World Sports Awards-ի։ Սա արդեն հինգերորդ անգամն է, որ արժանանում է այդ տիտղոսին իր կարիերայում։ Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մադրիդում։ Ջոկովիչը ներկա է եղել տիկնոջ՝ Ելենայի հետ։

Հետաքրքրական է, որ Ջոկովիչը մինչ այդ հրաժարվել էր մասնակցել ապրիլի 24-ին մեկնարկելիք «Մաստերս» մրցաշարին։ Բացի Ջոկովիչից, «Տարվա մարզիկ» կոչման համար պայքարել են նաեւ՝ Մաքս Ֆերսթապենը, Էրլինգ Հոլանդը, Արման Դյուպալնտիսը, Լիոնել Մեսին եւ Նոա Լայլզը։