Նոր ռեկորդ է գրանցվել

Նոր ռեկորդ է գրանցվել

Իտալիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակում, ինչպես հայտնի է, Մխիթարյանի  «Ինտերը» հաղթել էր «Լեչեին» սեփական հարկի տակ 2-0 հաշվով։ Վերջին հաղթանակից հետո միլանյան ակումբը հերթական ռեկորդն է գրանցել։ Ցուցանիշը վերաբերում է անընդմեջ խաղերում խփած գոլերին։ Գոլ խփելով վերջին խաղում՝ Ինձագիի տղանտերը  25-րդ անգամ անընդմեջ գոլ խփեցին Ա Սերիայի խաղում։

Այսպիսով, «Ինտերը» մեկ մարզչի գլխավորությամբ առաջին անգամ է 25 խաղում անընդմեջ գոլ խփում Ա Սերիայի շրջանակում։