Մակրոնը հետաքրքրվել է Մբապեի վնասվածքով

Մակրոնը հետաքրքրվել է Մբապեի վնասվածքով

Գրել էինք , որ Ֆրանսիայի գավաթի եզրափակչում ՊՍԺ-ն նվազագույն 1-0 հաշվով կարողացավ առավելության հասնել «Սենտ-Էտյենի» նկատմամբ։ Փարիզյան ակումբի հարձակվող Մբապեն վնասված էր ստացել հանդիպման 21-րդ րոպեին։

Ինչպես գրում են ֆրանսիական մարզական պարբերականները, պարգևատրման արարողության ժամանակ, որին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակարոնը անձամբ էր մասնակցում, նախագահը հետաքրքրվել է ֆուտբոլիստի վնասվածքով։

«Պրն նախագահ, ցավում է»,- ասել է աշխարհի երիտասարդ ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը։

Մակրոնի հարցին, թե կոտրվածք կա, Մբապեն պատասխենել է , որ չի կարծում կոտրվածք լինի։