Իսրայելը հետաձգել է խոշոր ռազմական գործողությունը․ ի՞նչ է հայտնի
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և կառավարության անդամները որոշել են հետաձգել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա հարձակումը Իրանի գիշերային հարձակումից հետո։
Այս մասին հայտնում է Kan պորտալը։
«Իսրայելը շարունակում է պատրաստվել գործողությունների. Գազայի հատվածի հարավում իսրայելական ծրագրված հարձակման ստույգ մասշտաբները դեռ հայտնի չեն»,- գրում է Kan-ը։
Ակնկալվում է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև քննարկումները կշարունակվեն այդ տարածքում գործողությունների վերաբերյալ:
Վաշինգտոնն ավելի վաղ մտավախություն էր հայտնել, որ հարձակումը կարող է սպառնալ շատ պաղեստինցիների կյանքին, ովքեր ապաստան են փնտրում Ռաֆահում էքսկլավի ավելի հյուսիսային հատվածներից:
Կարծիքներ