Հիվանդ, թոշակառու կնոջը առավոտից անլույս են թողել

Հիվանդ, թոշակառու կնոջը առավոտից անլույս են թողել

«Հրապարակ»-ի խմբագրություն էր զանգահարել բնակիչ Էմմա Խնկոյանը և հայտնել, որ առավոտվանից հիվանդ վիճակում է, տաքության մեջ, մինչդեռ տեսուչն եկել է, անջատել ու գնացել և միայն մեր զրույցից րոպեներ առաջ էր հոսանքը վերականգնվել։ Տիկին Էմման պատմում է, որ էլեկտրաէներգիայի հավելավճար է եղել՝ 5 օրում 7 հազար դրամ, ինքը համաձայն չի եղել, դիմել է Հանրային խորհուրդ, այնտեղից  ասել են, որ կզբաղվեն։

«Հինգ օրվա մեջ 7 հազար դրամի էլեկտրաէներգիան ինչ եմ արել, կերե՞լ եմ։ Դիմում գրեցի, կատաղել են, չեն նայում, հիվանդ եմ, մեռնում եմ, ունե՞մ, չունեմ, տեսուչն էլ եկավ խաբեց, թե տանում եմ հաշվիչը ստուգման՝ երկու ժամից լույս կունենանք։ Մինչև հիմա, 5 րոպե առաջ նոր լույս տվեցին»,-պատմեց Էմմա Խնկոյանը, ով իր վիճակը նկարագրեց այսպես՝ հիվանդ, ցավերի մեջ ոռնում եմ։
Տիկինը ասում է, որ միգուցե ինքը սովետական դարաշրջանի մարդ է ու նման բաներ չի տեսել։