Կհանդիպեն Թեհրանում 

Կհանդիպեն Թեհրանում 

Հուլիսի 19-ին Թեհրանում կհանդիպեն Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա մանրամասնել է, որ տեղի կունենա Ռուսաստան-Իրան-Թուրքիա՝ պետությունների ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպում։ Պեսկովը նաեւ ասել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների վերականգնման մասին դեռ խոսք գնալ չի կարող։