Հայաստան-Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերն սպառված են․ ՀՖՖ

Հայաստան-Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերն սպառված են․ ՀՖՖ

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ սեպտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերն սպառված են: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ 

Ավելի վաղ ֆեդերացիան հայտնել էր տոմսերի վաճառքի մեկնարկի մասին, սակայն հետո տեղեկացրել, որ դեպի https://tickets.ffa.am կայք չափազանց մեծ ներհոսքի և առցանց տոմս գնել ցանկացողների հսկայական քանակի պատճառով կայքում առաջացել են տեխնիկական խնդիրներ:

Հանդիպման տոմսերի վաճառքը վերսկսվել էր այսօր։