Գրիգոր Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազություն

Գրիգոր Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազություն

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կինը՝ Արմինե Հասրաթյանը, հուլիսի 25-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն, տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության azdarar.am կայքից։

 «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Արա Միքայելի Մինասյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պողոտա 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044 Ն որոշման:

Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է սույն թվականի հուլիսի 25 ին՝ ժամը 11:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-311-220 հեռախոսահամարին»,- ասված է հաղորդագրության մեջ: