Վրաստանի մի շարք քաղաքներում ցույցեր են՝ ի աջակցություն բժիշկ Վաժա Գապրինդաշվիլիի

Վրաստանի մի շարք քաղաքներում ցույցեր են՝  ի աջակցություն  բժիշկ  Վաժա Գապրինդաշվիլիի

Փոթիում, Թելավիում եւ այլ քաղաքներում ցույցեր են ընթանում, ի աջակցություն բժիշկ Վաժա Գապրինդաշվիլիի, ով անօրինական կերպով ձերբակալվել է Հարավային Օսեթիայի իշխանությունների կողմից։ Ցույցին մասնակցում են «սպիտակ խալաթավորները»։

Արդեն հայտնի է, որ ցուցարարներին միացել է Փոթիի հոսպիտալը, Թելավիի հիվանդանոցի անձնակազմը։«IPN»-ի փոխանցմամբ, չի կարելի բժշկին ձերբակալել միայն այն պատճառով, որ նա իրականացրել է իր մասնագիտական պարտականությունները։ Մասնավորապես, բժիշկ Վաժա Գապրինդաշվիլին այցելել է իր պացիենտին, որը գտնվել է Հարավային Օսեթիայում եւ ձերբակալվել այդ ժամանակ ու նոյեմբերի 15-ին երկամսյա կալանքի դատապարտվել։