Սատարում են բանակին, բայց ոչ՝ վարչապետին․ հարցում

Սատարում են բանակին, բայց ոչ՝ վարչապետին․ հարցում

Թել Ավիվի համալսարանը նոր հարցում է անցկացրել այն մասին, թե ինչպես են իսրայելցիները վերաբերվում պատերազմին և իրենց կառավարությանը։

Հարցումն անցկացվել է իսրայելցիների շրջանում, որոնք ներկայացնում են երկրի չափահաս բնակչությունը: 
Հարցմանը, որն անցկացվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից երկուսուկես շաբաթ անց և Գազայում Իսրայելի ցամաքային գործողության մեկնարկի նախօրեին, հարցվածները բարձր գնահատականներ են տվել Իսրայելի պաշտպանության բանակի գործունեությանը, բայց ծայրահեղ ցածր գնահատականներ՝ կառավարությանը և վարչապետ Բենիամին Նեթանյահուին:

Նրանք նաև անորոշություն են հայտնել Գազայում կառավարության նպատակների վերաբերյալ․ 58%-ը նշել է, որ դրանք անհասկանալի են:

Իսրայելի քաղաքացիների 63%-ն ասել է, որ Գազայում ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը ամենակարևոր նպատակն է: 
Միայն 33%-ն է պատասխանել, որ ավելի կարեւոր է պատանդների ազատ արձակումը։