Թռչող ավտոմեքենայի կոնցեպտ է մշակվել

Թռչող ավտոմեքենայի կոնցեպտ է մշակվել

Չինական AeroHT ընկերությունը մշակել է օդային տրանսպորտային միջոց, որը ներկայանում է երկու անսովոր կոնցեպտով։ Առաջինն իրենից ներկայացնում է հիբրիդա-էլեկտրական «ավիակիր»՝ վեցանիվ քարշակով, երկրորդը՝ սուպեր-մեքենայի նոր տարբերակն է, որն ի վիճակի է թռչելու։ Այս սեզոնին ներկայացված «ցամաքային ավիակիրը» արտաքինից նման է վեց անիվների վրա կանգնած ֆուրգոնի։ Այն հագեցած է հատուկ տեխնիկական համակարգով, որն ապահովում է երկտեղանի մուլտիկոպտերի թռիչքն ու վայրէջքը։ Մշակողները հայտարարում են, որ գործողության շառավիղն ընդարձակվել է՝  բարձր տեխնոլոգիական էներգակուտակիչ մարտկոցի շնորհիվ։

Այս տրանսպորտային միջոցը կարող է հրաշալի օգտագործվել փրկարարական աշխատանքների ժամանակ։ Երկրորդ կոնցեպտը մի փոքր երկարաձգված տանիքում թաքցնում է ածխածնային մանրաթելերից պատրաստված չորս պտուտակների ծալովի համակարգ։ Ճարտարագետների մտահղացմամբ, դրանք կարող են երկարաձգվել, երբ անհրաժեշտ լինի մեքենան թռիչքի ուղարկել։ Ընդ որում, խոսքը ոչ թե համակարգչային մոդելի մասին է, այլ արդեն ֆիզիկապես գոյություն ունեցող նախատիպի։ Գնահատելով այս նախագիծը, մասնագետները կասկածում են, որ այն պրակտիկ նշանակություն կարող է ունենալ՝ գոնե մոտ ապագայում, քանի որ կարող է լինել չափազանց ծանր՝ զգալի հեռավորությունների վրա թռիչքներ իրականացնելու համար։