Ինչի համար հեղափոխություն էինք արել, նորից նույն բանի համար հավաքվել ենք ու զբաղվում ենք այդ խնդիրներով

 Ինչի համար հեղափոխություն էինք արել, նորից նույն բանի համար հավաքվել ենք ու զբաղվում ենք այդ խնդիրներով

Օղակաձև այգին իրենից ներկայացնում է 6 հատված, թեև առաձին են, բայց ամբողջություն են և չի կարելի ամեն հատվածը դիտարկել առանձին-առանձին։ Բոլոր կանաչ տարածքները, որոնք դեռ Երևանին են պատկանում և սեփականշնորհված չեն, չեն կարող տրվել մասնավոր հատվածների, 90 տարի վարձակալությունն էլ սեփականություն է: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Երևանի քաղաքապետարանում Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Իրականում բոլոր երազանքները և նպատակները, որ մենք դրել էինք 2018-ին, շատ արագ հօդս ցնդեցին և մենք նորից նույն տաշտակի առաջ ենք հայտնվել, նորից պայքար ենք մղում: 2018 թվականից ի վեր, վեց տարի անց, նորից հավաքվել ենք և զբաղվում ենք այն խնդիրներով, ինչի համար 2018-ին հավաքվել էինք ու հեղափոխություն էինք իրականացնում»,- ասաց նա: