Ադրբեջանում ձերբակալվել է նախկին համայնքապետ

Ադրբեջանում ձերբակալվել է նախկին համայնքապետ

Ադրբեջանում կոռուպցիոն հանցագործության կասկածանքով, ձերբակալվել է նախկին համայնքապետ։ Նախկին պաշտոնյայի դեմ հարուցված գործը քննարկվում է Ադրբեջանի գլխավոր դատախազղությամբ։ Նա կասկածվում է 12 հազար մանաթ կաշառք ստանալու մեջ /համարժեք է մոտ 11 հազար դոլարին/։ Այդ կաշառքը նա վերցրել է 29 տարով գյուղնշանակության 60 հեկտար հողի վարձակալություն ձեւակերպելու համար, ինչպես նաեւ 0,12 հեկտար հողի վաճառքի գործարք իրականացնելու համար։