Մահացած մարդկանց կամ կենդանիների մարմինները կարող են «տեղաշարժվել»․ գիտնականներ

Մահացած մարդկանց կամ կենդանիների մարմինները կարող են «տեղաշարժվել»․ գիտնականներ

Ավստրալացի գիտնականները պարզել են, որ մահացած մարդկանց եւ կենդանիների մարմինները քայքայման եւ այլ պրոցեսների ընթացքում կարող են «տեղաշարժվել»։ Այս մասին հայտնում է Science Alert-ը։ Գիտնականները կարողացել են լուսանկարել դիակների՝ յուրաքանչյուր երեսուն րոպեն մեկ պարբերականությամբ 17 ամիս շարունակ եւ պարզել են, որ այդ ընթացքում դիակների վերջույթները փոխում են իրենց դիրքը, այսինքն՝ «շարժվում» են։ Մասնագետները դա բացատրում են մումիֆիկացիայի պրոցեսով։ Գիտնականները կարծում են, որ այս ուղղությամբ հետազոտությունները կարող են օգնել կրիմինալիստներին, հատկապես երբ պետք է բացահայտել տեւական ժամանակ առաջ կատարված հանցագործություն։