Հարավային Կորեայում կներդրվեն փրկարարական ծառայություն իրականացնող դրոններ

Հարավային Կորեայում կներդրվեն փրկարարական ծառայություն իրականացնող  դրոններ

Հարավային Կորեայում հաջորդ տարվանից կներդրվի դրոնային փրկարարների ծառայությունը, որը բարդ լեռնային տեղանքում հարկ եղած դեպքում բուժօգնության համար անհրաժեշտ դեղամիջոցներ կհասցնի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Սեուլը արդեն իսկ հայտ է ներկայացրել նման 32 դրոն գնելու մասին։ Մասնագետները կարծում են, որ որոշ դեպքերում դրոնները միակ տարբերակն են, օրինակ արկածի ենթարկված անձանց բուժօգնության կամ այլ առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու գործում։ Yonhap լրատվական գործակալությունն էլ մանրամասնում է, որ թռչող անօդաչու սարքն ունի մի շարք առավելություններ։ Այն կոմպակտ է, արագընթաց եւ արդյունավետ գործող։