Միաբանվենք հանուն Երևանի և երևանցու․ լծակից ու գործակից ենք ձեզ

Միաբանվենք հանուն Երևանի և երևանցու․ լծակից ու գործակից ենք ձեզ

«Մենք լծակից ու գործակից ենք ձեզ։ Միաբանվենք հանուն Երևանի և երևանցու։ Այս կարգախոսով գործենք՝ ի շահ քաղաքամայր Երևանի և սիրելի երևանցիների»։ Այս մասին քիչ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության ժամանակ, դիմելով Ավինյանին, ասաց Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

«Մեծարգո նախագահ, մեծահարգ վարչապետ, մեծահարգ ԱԺ նախագահ, պատվարժան ավագանու անդամներ և սիրելի նորընտիր քաղաքապետ։ Քաղաքամայր Երևանը հայի դարավոր երազանքների աննկուն տաճարն է, մեր ազգի հերոսական պատմության անառիկ ամրոցն ու խոսուն վկան»,- ասաց նա։