Ցույցի քանի՞ մասնակից է այսօր բերման ենթարկվել ոստիկանություն

Ցույցի քանի՞ մասնակից է այսօր բերման ենթարկվել ոստիկանություն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շարունակվում են բողոքի ակցիաները մայրաքաղաքի մի շարք հատվածներում։ Ընդդիմադիրները պարբերաբար փողոցներ են փակում։

Նրանց են միացել նաեւ զոհվածների ծնողները։

Համացանցում տեսանյութեր են պտտվում, որ ոստիկանությունը ուժ է կիրառում ցույցի մասնակիցների նկատմամբ։

«Հրապարակ»-ը ոստիկանությունից հետաքրքրվեց, թե ցույցի մասնակիցներից քանի՞ անձ է բերման ենթարկվել։

Մեզ ասացին, որ այս պահի դրությամբ 6 անձ բերման է ենթարկվել, 3  ժամվա ընթացքում ազատ կարձակվեն։