Մոսկվայում «լոքդաուն» է հայտարարվել

Մոսկվայում  «լոքդաուն» է հայտարարվել

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է COVID-19 -ով հիվանդացության առավելագույն թիվը՝ օրական 36 339 դեպք։ Այս մասին հայտնել են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ Երեկ այդ թիվը եղել է  34 073։ Վերարտադրման տեմպը կազմում է  0,45%։  Կորոնավիրուսային համավարակի ընթացքում երկրում վարակվել  է 8 131 164 մարդ։ Երեկ գրանցվել է նաև մահվան ելքով դեպքերի  նոր առավելագույն ցուցանիշը՝  1036 (1028 ՝ նախօրեին)։

Ինչպես հաղորդում է  RBK-ն՝ Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը Մոսկվայի համար հայտարարել է   ժամանակավոր «լոքդաուն»՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը։

Այս ընթացքում ՌԴ մայրաքաղաքում պետք է աշխատեն միայն դեղատները և առաջին անհրաժեշտության ապրանքների խանութները։ Փակ են լինելու կինոթատրոնները, կենդանաբանական այգիները, բաղնիքները, մարզասրահները, առևտրի կենտրոններն ու վարսավիրանոցները։ Ցանկը երկար է՝ իրենց գործունեությունը ժամանակավորապես պետք է դադարեցնեն նաև ատամնաբուժարանները, բացառությամբ հրատապ դեպքերի։ Ռեստորանները կաշխատեն սննդի առաքման պայմանով։

Բայց ոչ աշխատանքային օրերի ընթացքում մոսկվացիները կարող են քաղաքի փողոցներով և զբոսայգիներով շրջել առանց QR-կոդերի։