Մարդկությունն ունի կորոնավիրուսային պանդեմիան հաղթահարելու բոլոր գործիքները․ ԱՀԿ ղեկավար

Մարդկությունն ունի կորոնավիրուսային պանդեմիան հաղթահարելու բոլոր գործիքները․ ԱՀԿ ղեկավար

Աշխարհն ունի բոլոր անհրաժեշտ գործիքներ, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսային պանդեմիան հաղթահարելու համար։ Դա ներառում է նաեւ բժշկական միջոցները, սակայն բոլոր գործիքները չէ, որ կիրառվում են, ինչպես որ հարկն է։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադնան Գեբրեյեսուսը։

Նա կոչ է արել համաշխարհային հանրությանը հասնել այն բանին, որ մինչեւ այս տարվա վերջ մարդկության 40 տոկոսը լինի պատվաստված կորոնավիրուսի դեմ՝ բոլոր երկրներում։ Բեռլինում Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով՝ Գեբրեյեսուսը ասել է, որ պանդեմիան կվերջանա այն ժամանակ, երբ աշխարհը կորոշի, որ այն պետք է վերջացնել, քանի որ պանդեմիայի ավարտը մարդկության ձեռքերում է։

Նա նաեւ կոչ է արել ապահովել պատվաստանյութերի հասանելիությունը բոլոր երկրների համար, կոչ անելով Մեծ Քսանյակի երկրներին կատարել իրենց հանձնառությունները հակակորոնավիրուսային պատվաստանյութով՝  ոչ այնքան բարեկեցիկ եւ Աֆրիկյան երկրներին ապահովելու առնչությամբ։