«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն կասեցնում է Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն  կասեցնում է Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները

Հայտարարություն

Հարգելի՛ հայրենակիցներ, 
ինչպես տեղյակ եք, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Կապան համայնքում նախատեսում էր կառուցել ցեմենտի աղացման արտադրամաս:  Օրենքով նախատեսված ընթացակարգով համայնքում պետք է կազմակերպվեին հանրային լսումներ, որոնց կայացումը սակայն շուրջ 2 տարի խոչընդոտվում էր տեղի հասարակական կազմակերպությունների և բնակիչների կողմից: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենների խորհուրդը հաշվի առնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի  կողմից մշտապես հնչեցված այն տեսակետը, որ ցանկացած հարցում պետք է ականջալուր լինել ժողովրդի ցանկությանը՝ որոշում է կայացրել կասեցնել Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները: 

«ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» ԿՈՆՑԵՌՆԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ