Մեսսին հեռացավ «Բարսելոնայից»

Մեսսին հեռացավ «Բարսելոնայից»

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հեռացել է իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբից: Այս մասին հայտնում են թիմի մամուլի ծառայությունից։

Մեսսին «Բարսելոնայի» հիմնական թիմում հանդես է եկել 2003 թվականից։ Ակումբի հետ նա 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, յոթ անգամ հաղթել է Իսպանիայի Գավաթում և Սուպերգավաթում։