Կասեցվել է «Спутник V» պատվաստանյութի գրանցման գործընթացը

Կասեցվել է «Спутник V» պատվաստանյութի գրանցման գործընթացը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կասեցրել է ռուսական «Спутник V» պատվաստանյութի գրանցման գործընթացը։ Այս մասին հայտնել է ԱՀԿ կազմում գործող Համա-Ամերիկյան առողջապահական կազմակերպության ղեկավար Ժարբաս Բարբոսան, ըստ ТАСС-ի փոխանցման։

Նման որոշման կայացման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ այն ֆաբրիկաներից մեկը, որտեղ արտադրվում է այս պատվաստանյութը, չի համապատասխանում արտադրության նոր պրակտիկայի կանոններին։ Կասեցումը կտեւի այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական պատվաստանյութ արտադրող ընկերությունները համապատասխան քայլեր չեն ձեռնարկել հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ եւ նոր ստուգումներ չեն անցկացվել։