Փող ունենք, բախտ չունենք. սա այդ դեպքն է

Փող ունենք, բախտ չունենք. սա այդ դեպքն է

Մի ժամանակ թվացել է, թե փողն ամենամեծ խնդիրն է ու եթե փող լինի, ապա բոլոր հարցերը կլուծվեն։ Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա այն դեպքն է, որ փող ունենք, բայց բախտ չունենք:Պետք է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, որ ակնկալած դպրոցները, բժշկական կենտրոններն ու ճանապարհները ունենանք։ Կառավարության այն անդամները, ովքեր առնչվում են այս թեմայի հետ, տարվա սկզբից շատ ծանր ու դառը տրամադրության մեջ են, բայց ճանապարհն անցնում է նա, ով քայլում է դրա վրայով»,- հավելել է նա: