Անհնար է պարենային գլոբալ ճգնաժամը կարգավորել առանց ռուսական պարարտանյութերի եւ ուկրաինական ցորենի

Անհնար է պարենային գլոբալ ճգնաժամը կարգավորել առանց ռուսական պարարտանյութերի եւ ուկրաինական ցորենի

Համաշխարհային հանրությունը չի կարողանա ամբողջությամբ գլոբալ պարենային ճգնաժամի հարցը լուծել առանց ուկրաինական հացահատիկեղենի եւ ռուսական ու բելառուսական պարարտանյութերի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ՄԱԿ պարենային անվտանգության նախարարական կոնֆերանսում ելույթի ընթացքում։

«Թույլ տվեք լինել շատ հստակ՝ չկա արդյունավետ կարգավորում պարենային ճգնաժամի համար, առանց ուկրաինական արտադրողների՝ համաշխարհային շուկա վերաինտեգրացիայի, ինչպես նաեւ ռուսական եւ բելառուսական պարարտանյութերի»,- ասել է Գուտերեշը։ Նա շեշտել է, որ ռուսական պարարտանյութերը պետք է համաշխարհային շուկայում ունենան անխափան եւ ամբողջական հասանելիություն։