Մարկ Ցուկերբերգին դուր չի եկել Բըրնի Սանդերսի՝ միլիարդատերերից ազատվելու գաղափարը

Մարկ Ցուկերբերգին դուր չի եկել Բըրնի Սանդերսի՝ միլիարդատերերից ազատվելու գաղափարը

«Ֆեյսբուքի» հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգը քննադատել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկություն հայտնված Բըրնի Սանդերսի՝ միլիարդատերերից ազատվելու գաղափարը։

Նա կողմ է արտահայտվել այն գաղափարին, որ Միացյալ Նահանգներում դասակարգային անհավասարության խորացումը արդեն անհանգստացնող է, սակայն այն, որ միլիարդատերերը պետք է իրենց գումարները փոխանցեն պետությանը, ըստ Ցուկերբերգի, կարող է վատ հետեւանքներ ունենալ, Washington Post-ի փոխանցմամբ ասել է նա, հավելելով, որ այդ անդունդի կրճատմանը միտված ժամանակակից մեխանիզմները իրեն լիովին բավարարում են։

Հիշեցնենք, որ «Ֆորբսի» համաձայն, Ցուկերբերգի ունեցվածքը գնահատվում է 69 միլիարդ դոլար։