Կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացության դեպքերն ավելացել են 

Կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացության դեպքերն ավելացել են 

Վերջին մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3,2 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 8 հազար մարդ։ Մահացության տոկոսը կազմում է 4 տոկոս։ Նախորդ շաբաթվա համեմատ նոր վարակվածների թիվը մնացել է նույնը։ Այս մասին հայտնում է ԱՀԿ-ն։

Համաձայն հրապարակված վիճակագրության, հինգ շաբաթ շարունակ նկատված մահացությունների թվի նվազումից հետո, հունիսի 6-12 ժամանակահատվածում այն կրկին ավելացել է։ Հիվանդությունից մահացությունը նկատելիորեն ավելացել է Ամերիկյան ռեգիոնում, Արեւմտյան Խաղաղօվկիանոսյան ռեգիոնում։