Երկու հայ ռազմագերիները դատապարտվեցին 15 տարվա բանտարկության

Երկու հայ ռազմագերիները դատապարտվեցին 15 տարվա բանտարկության

Բաքվում ավարտվեց հայ ռազմագերիներ Գեւորգ Սուջյանի եւ Դավիթ Դավթյանի դատավարությունը։ Ադրբեջանական կողմը երկու հայ ռամզագերիներին մեղադրում է լրտեսության մեջ։ Քիչ առաջ հրապարակվել է վճիռը։ Գեւորգ Սուջյանը եւ Դավիթ Դավթյանը դատապարտվել են 15 տարվա բանտարկության։ Նշենք, որ դատավարությունն ընթանում էր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում, նախագահությամբ Ալի Մամեդովի։