Բերման են ենթարկվել հոսանքով ձուկ բռնողները

Բերման են ենթարկվել հոսանքով ձուկ բռնողները

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ ստացված տվյալներն իրացնելիս Վայքի ոստիկանները օգոստոսի 18-ին, ժամը 05.30-ին, Արփա գետի մոտ հայտնաբերել են Գառնի գյուղի բնակիչ երկու տղամարդու, որոնք էլեկտրահարման եղանակով ապօրինի որսացել էին 130 ձուկ:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանց իր վարած «Սամանդ» մեքենայով գետափ է տեղափոխել մեկ այլ գառնեցի: Երեքն էլ, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել բաժին:

Նրանց մոտ հայտնաբերվել են մարտկոց, ձկնորսական ցանց, ռետինե երկարաճիտ կոշիկներ, ինքնաշեն հոսանքափոփոխիչ եւ 130 կարմրախայտ:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: