Գիտե՞ք, երևի անսովոր է ներողություն խնդրելը, բայց հրաժարական չեմ տալու. Ավանեսյան (տեսանյութ)

Գիտե՞ք, երևի անսովոր է ներողություն խնդրելը, բայց հրաժարական չեմ տալու. Ավանեսյան (տեսանյութ)

Այո, ես ներողություն եմ խնդրել, դրանից հետո որոշակի գործողություններ են իրականացվել, միայն ներողությունը չի, և, այո, կոնկրետ անձինք այս մասնավոր դեպքի հետ կապված աշխատանքից ազատվել են:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես բացատրեց Աբովյանի դիահերձարանից տարածված սարսափելի կադրերից հետո իր շուրջ ստեղծված իրավիճակը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Hraparak.am-ը նկատեց, որ շատ քաղաքակիրթ, նորմալ երկրներում, եթե որևէ քաղաքի քաղաքապետ ծառայողական մեքենան աշխատանքից դուրս շահագործում է, անգամ դրա համար նա ազատվում է աշխատանքից, հիմա այս իրավիճակում ինքը չի՞ պատրաստվում հրաժարական տալ, Ավանեսյանն ասաց. «Գիտե՞ք, երևի անսովոր է ներողություն խնդրելը, երևի նման մշակույթ չի եղել, և ես, այո, ներողություն եմ խնդրել, որ ցավ է պատճառվել հարազատներին, բայց նորից ուզում եմ նշել, որ մեկ մասնավոր անձի կատարած արարքը պետք է գնահատվի այդ արարքի շրջանակներում»:

Մեր ճշտող հարցին` չի՞ պատրաստվում, ամեն դեպքում, հրաժարական տալ, նախարարն ասաց` ոչ:

Մանրամասն` տեսանյութում