Բաց նամակ «հեռավոր ու բոլորովին չեզոք մարդուն»

Բաց նամակ «հեռավոր ու բոլորովին չեզոք մարդուն»

Ես ինձ համար հանգիստ նստած, մտավոր կենտրոնացման մեջ էի. աշխատում էի մի գիտական հոդվածի վրա: Հոգնածությունս հաղթահարելու համար որոշեցի այցելել լրատվամիջոցների կայքեր: «Հրապարակ»-ում հանդիպեցի Սրբուհի Սարգսյանի՝ Էդիկ Անդրեասյանին ուղղված բաց նամակին: Ընթերցեցի Manas Manas-ի արձագանքը. 

«Հարգելի Սրբուհի, «կարոտելի» նախկինները կոտրեցին հաղթանակած ժողովրդի մեջքը, երկիրը դարձրին ֆեոդալական, մարդկանց էլ՝ ճորտ կամ իրենց քամակը լիզող ծառաներ (անուններն արդեն գիտես)։ Վերջում էլ ղարաբաղցիներին բերեցին հայաստանցիներին ծեծելու։ Այ, էդ ժամանակ կանխորոշվեց մեր սեւ բախտը։ Հիմա մարդկանց ահագին մասն այնքան է զզված դրանցից, որ Նիկոլ լինի թե սեւ սատանա, ավելի լավ են համարում իրենցից։ Որպեսզի Նիկոլից ազատվեն, նախ դրանք պիտի չքվեին մեյդանից, ժողովուրդն այդ դեպքում իրենը կաներ։ Ասեմ նաեւ, որ ես հեռավոր ու բոլորովին չեզոք մարդ եմ»։

Որոշեցի գրել սույն արձագանքը: Հայաստանում ամենուր ամեն ինչ տեսագրվում է: Իրավապահ մարմինները կարո՞ղ են ներկայացնել «նախկինների քամակը լիզող ծառաներին» վերաբերող տեսագրությունները: Ի՞նչ եղավ Ռոբերտ Քոչարյանի 5 միլիարդ դոլարը: Կարո՞ղ է ստացել ու «մեջ-մեջ են արել»: Ղարաբաղցիների պահով կարելի է համաձայնել: ԽՄԿԿ կենտկոմի քարտուղարներից մեկը «լավ» խորհուրդ էր տվել հայաստանցիներին. «Չե՞ք կարող ադրբեջանցիների հետ միավորվել ու էդ ղարաբաղցիների հարցը լուծել»:

Չլսեցինք: Սխալվեցինք ու դրա համար էլ «ղարաբաղցիներին բերեցին՝ հայաստանցիներին ծեծելու»: Եթե Manas Manas-ը նկատի ունի 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունները, ապա Ռոբերտ Քոչարյանին կարելի է մեղադրել հազար ու մի սխալների համար, բայց ոչ Մարտի 1-ի: ՀՀ երկրորդ նախագահը, իրեն վերապահված գործառույթներից ելնելով, իրացրել է պետության «բռնության իրավունքը»՝ սահմանադրական կարգը տապալելու փորձը կանխելու համար:

«Պետություն» հասկացությունը թյուրըմբռնողների համար մի հատված մեջբերեմ «Բռնության իրավունք՝ ի շահ բելառուս ժողովրդի» հոդվածից. «1918 թվականին գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա եւ քաղաքական տնտեսագետ Մաքս Վեբերը Մյունխենում Ազատ ուսանողական միության համար կարդացել է «Քաղաքականությունը՝ որպես ճանաչում եւ մասնագիտություն» զեկույցը, որում համաձայնություն է հայտնել Տրոցկու հետեւյալ մտքին. «Ցանկացած պետություն հիմնված է բռնության վրա», եւ նշել, որ դա իրականում այդպես է: Ըստ նրա, եթե գոյություն ունենային սոցիալական կազմավորումներ, որոնց անհայտ է բռնությունը՝ որպես միջոց, այդ դեպքում վրա կհասներ այն, ինչը բառի հատուկ իմաստով կարելի կլիներ անվանել «անարխիա»: Այնուհետեւ նկատում է. «Անշուշտ, բռնությունն ամենեւին էլ պետության նորմալ կամ միակ միջոցը չէ, դրա մասին խոսք լինել չի կարող, սակայն այն, թերեւս, նրա համար յուրահատուկ միջոց է …Պետությունը մարդկային այն հասարակությունն է, որ որոշակի ոլորտում հավակնում է (հաջողությամբ) լեգիտիմ ֆիզիկական բռնության մենաշնորհի... «Բռնության իրավունքի» միակ աղբյուրը պետությունն է»:

Manas Manas-ները պետք է մեկընդմիշտ իրենց «ականջներին օղ անեն». 2008 թվականին ՀՀ երկրորդ նախագահն իրացրել է պետության «բռնության իրավունքը»՝ ի շահ հայ ժողովրդի: 2021 թվականի մայիսի 30-ին, Ապարանում կայացած հանդիպման ժամանակ, վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է. «Այս ընտրությունները լավ հնարավորություն է, որ ՀՀ քաղաքացին քաղաքացիական վրեժ լուծի՝ 1996 թվականից հետո կեղծված բոլոր ընտրություններում իր ձայնը խլելու համար»: Փաստորեն, վարչապետի ԺՊ-ն «բռնության իրավունքը» կիրառել է ու փորձում է կիրառել իր անձնական վրեժը լուծելու համար: Համեմատեք, թե Manas Manas-ի նշած ֆեոդալիզմը երկրի որ ղեկավարի պաշտոնավարման ժամանակահատվածում է հաստատվել Հայաստանում: Կարո՞ղ եք, թե՞ պետք է մանրամասնել:

ՀԳ 1. Արձագանքելով 2021թ. մարտի 5-ին Այլընտրանքային նախագծեր խմբի «Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է» հոդվածին՝ նույն օրը հրապարակված «Հոսանքին հակառակ գնալն անիմաստ է, եթե, նույնիսկ, հոսանքը սխալ է» հոդվածում գրել էի, որ ոչ թե «ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է», «այլ՝ ամեն տեղ ամեն ինչ սխալ է», եւ որ «սխալ է հոսանքին հակառակ գնալը»: Գուցե այդ հոդվածում լրիվ բացված չէր միտքը, բայց այն հետեւյալն էր. «Եթե հոսանքը տանում է պետության կործանմանը եւ հայերի պատմական հայրենիքում թուրքերի տիրապետության վերջնական հաստատմանը, ապա պետք չէ դիմադրել դրան:

Մարդկանց ենթագիտակցության մեջ 25-րդ կադրի էֆեկտով «նստեցվել» են «նախկինները», ու դրա հետ ոչինչ անել չես կարող: Այդ նույն մեթոդով մարդկանց կարելի է դրդել հանցագործության, ինչպես նաեւ՝ գովազդային հոլովակում օգտագործելով, դրդել գնումներ կատարելու: Ռուսն ասում է․ чему быть, тому не миновать! հայն էլ ունի համարժեքը. «ինչը որ պտի էղնի, չի կռնա չէղնի»: Այնպես որ, «հեռավոր ու բոլորովին չեզոք մարդու»՝ Manas Manas-ի հորդորով ազգովի գնում ենք՝ դառնալու թուրքերի «ճորտեր կամ իրենց քամակը լիզող ծառաներ»: Բայց դրա համար ՔՊ-ին պետք է տալ առնվազն 60 տոկոս քվե:

ՀԳ 2. Իսկ ի՞նչ կարծիքի է Manas Manas-ը ՀՀ տարածքն անպատիժ չափչփող, զինվորականներ գերեվարող թուրքերի մասին: Թե՞ սահմանախախտներին դիմագրավելը կհամարվի բռնություն: Իսկը էն գերմանացու օրն ենք ընկել, որի կնոջն իր աչքի առաջ սեւամորթը բռնաբարում էր, իսկ նա՝ թե դիմադրելու դեպքում ինձ կմեղադրեին բռնության ու ռասիզմի մեջ:

Գագիկ Վարդանյան