ՆԱՏՕ-ն պետք է ունենա անդամակցության հստակ չափանիշներ․ Վրաստանի խորհրդարանի նախագահ 

ՆԱՏՕ-ն պետք է ունենա անդամակցության հստակ չափանիշներ․ Վրաստանի խորհրդարանի նախագահ 

ՆԱՏՕ-ն, պետք է անդամության թեկնածուներին տրամադրի հստակ ցուցումներ, ինչպես Եվրամիությունը, որպեսզի տեսանելի լինի դաշինքին միանալու պրոցեսի առաջընթացը, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ Բրյուսելում կայացած Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի ժամանակ։

«Ես նիստի ժամանակ ասացի, որ Եվրամիությանը ինտեգրացիայի գործընթացի հետ կապված կարեւոր է, որ ՆԱՏՕ-ն էլ նույն մոտեցումն ունենա, ինչը առկա է ԵՄ մոտ, երբ մեզանից կոնկրետ ձեւակերպված են՝ ինչ ակնկալիքներ կան, որին կհետեւի արդեն կոնկրետ որոշումը,  երբ կհասնենք այդ ցուցումների ամբողջական կատարմանը։ Կարեւոր է, որ ՆԱՏՕ-ն անդամակցության հստակ չափանիշներ ու ակնկալիքներ ունենա եւ մեզ ասի այդ մասին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պապուաշվիլին։ Նա ընդգծել է, որ կարեւոր է, որպեսզի տեսանելի լինի, թե առաջադրված պահանջներից յուրքանչյուրի կատարման մասով անդամության թեկնածու երկիրը երբ է հասնում առաջընթացի, եւ ինչպիսին է այդ առաջընթացը։