Փաշինյանը գեներալի կոչում է բաժանում

Փաշինյանը գեներալի կոչում է բաժանում

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 4-ին, 36-ամյա Սերգեյ Ատոմյանին շնորհում է արդարադատության Գեներալ-մայորի բարձր կոչում։

Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ արդեն երկրորդ երիտասարդին է շնորհվում գեներալի կոչում։

Մենք գրել էինք, որ Արգիշտի Քյարամյանին ևս շնորհվել է այդ կոչումը։

Սերգեյ Ատոմյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետն է, ով դեռևս 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքի կողմից ընտրվել է ԱԺ պատգամավոր և դեռևս այն ժամանակ ունեցել է արդարադատության կապիտանի կոչում։

ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, նա նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ և շատ արագ՝ ընդամենը մեկ տարում, կապիտանի կոչումից ստանում՝ Գեներալի կոչում։
Նիկոլ Փաշինյանը բազմիցս դժգոհելով գեներալներից, ստեղծում է իր «թիմային» գեներալիտետը։

Սերգեյ Ատոմյանի կենսագրությունը՝ 

Ծնվել է 1986 թվականի հուլիսի 6-ին Արարատի մարզի Դվին գյուղում:

Կրթությունը

1993-2003թթ. սովորել է Արարատի մարզի Դվին գյուղի միջնակարգ դպրոցում:
2003-2010թթ. սովորել է Գավառի պետական համալսարանում, ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան:
2014-2017թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան:
Ծառայությունը զինված ուժերում
2004-2006թթ. ծառայել է ՀՀ ոստիկանության զորքերում:

Աշխատանքային գործունեությունը

2012-2015թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային քննչական վարչության, ապա՝ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ:
2015-2018թթ. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ:
2019-2021թթ. ՀՀ ազգային ժողովի պատգամավոր:
23.06.2021-15.09.2021թթ. ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ:
2021թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ:

Լեզուների իմացությունը
Հայերեն, ռուսերեն, գերմաներեն:

Ամուսնացած է, ունի որդի: